Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 25:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ահա մի իսրայելացի Մովսեսի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի ներկայությամբ, մինչ նրանք լաց էին լինում Վկայության խորանի դռանը, իր եղբորն առաջնորդեց մադիանացի մի կնոջ մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։

Տես գլուխը



ԹՎԵՐ 25:6
24 Խաչաձեւ Հղումներ  

Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։


Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքա փարավոնի մոտ։ Ադերը եկել էր փարավոնի մոտ, որը նրան տուն էր տվել, ուտելիք հատկացրել ու հող տրամադրել։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։


Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։


Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Մովաբն ասաց Մադիամի ծերակույտին. «Արդ այս ժողովուրդը կխժռի ամեն բան, որ մեր շուրջն է, այնպես, ինչպես արջառն է խժռում դաշտի դալար խոտը»։ Բաղակը՝ Սեպփովրի որդին, այդ ժամանակ Մովաբի արքան էր։


«Իսրայելի որդիների վրեժն ա՛ռ մադիանացիներից և դրանից հետո միացի՛ր քո նախնիներին»։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։


Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։