Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Մովաբն ասաց Մադիամի ծերակույտին. «Արդ այս ժողովուրդը կխժռի ամեն բան, որ մեր շուրջն է, այնպես, ինչպես արջառն է խժռում դաշտի դալար խոտը»։ Բաղակը՝ Սեպփովրի որդին, այդ ժամանակ Մովաբի արքան էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 22:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքա փարավոնի մոտ։ Ադերը եկել էր փարավոնի մոտ, որը նրան տուն էր տվել, ուտելիք հատկացրել ու հող տրամադրել։


Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։


Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։ Ես փշրեցի Մովաբը ինչպես մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ,- ասում է Տերը։-


Բաղակը՝ Սեպփովրի որդին, տեսավ այն ամենը, ինչ Իսրայելն արեց ամորհացիներին։


Մովաբի ծերակույտն ու Մադիամի ծերակույտը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով մոգության վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և հայտնեցին նրան Բաղակի խոսքերը։


Ես ցույց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մոտ ժամանակում։ Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու Իսրայելից և հարվածելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սեթի բոլոր հետնորդներին։


Եվ ահա մի իսրայելացի Մովսեսի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի ներկայությամբ, մինչ նրանք լաց էին լինում Վկայության խորանի դռանը, իր եղբորն առաջնորդեց մադիանացի մի կնոջ մոտ։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։


Արդ, դու Սեպփովրի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից, լա՞վ ես. մի՞թե նա կռվեց Իսրայելի հետ կամ պատերազմե՞ց նրանց դեմ.


Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ