Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 25:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսը, տեսնելով դա, վեր կացավ ժողովրդի միջից և իր ձեռքն առնելով տեգը՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, տեսնելով այդ, ժողովրդի միջից վեր կացավ և իր ձեռքն առնելով մի գեղարդ՝

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 25:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնի որդի Եղիազարը իրեն կին առավ Փուտիելի դուստրերից, որը նրա համար ծնեց Փենեեսին։ Սրանք են ղևտացիների նահապետական տների իշխանները ըստ իրենց ընտանիքների։


Ուրախացան, որ հանդարտվեցին, Եվ առաջնորդեց նրանց իրենց կամեցած նավահանգիստը։


Տիրոջ չար ոգին իջավ Սավուղի վրա. նա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դավիթը քնար էր նվագում։


Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։


Ղևիի որդիներն արեցին այնպես, ինչպես ասել էր Մովսեսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ ընկավ։


Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, ուղարկեցին Փենեեսին՝ Ահարոն քահանայի որդու՝ Եղիազարի որդուն


Եղիազարի որդի Փենեեսը նրանց գլխավորն էր Տիրոջ առջև, և նրանք նրա հետ էին։


Նրա հետ իմ ուխտը կյանքի և խաղաղության ուխտ է. ես նրան երկյուղ տվեցի՝ երկնչելու ինձանից և խորշելու իմ անունից։


Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին՝ նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության փողերը։


որդին Աբիսուայի, որդին Փանեեսի, որդին Եղիազարի, որն էլ առաջին քահանա Ահարոնի որդին էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ