Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

“Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից և ծածկել երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։ Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր նրանց, որպեսզի թերևս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։

Տես գլուխը



ԹՎԵՐ 22:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։


Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբի արքա Բաղակը՝ Սեպփովրի որդին է ուղարկել նրանց ինձ մոտ և ասել.


Եվ Աստված ասաց Բաղաամին. «Մի՛ գնա նրանց հետ և մի՛ անիծիր ժողովրդին, որովհետև նա օրհնյալ է»։


Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնությամբ օրհնեցի՞ր»։


Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։


Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։


Բայց Տերը՝ ձեր Աստվածը, չկամեցավ ձեզ կորստյան մատնել, օրհնելով օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից և նրանց մատնեց ձեր ձեռքը։


Այլազգին ասաց Դավթին. «Ինչպես թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրա»։ Դավիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եվ այլազգին իր աստվածներով նզովեց Դավթին