Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 24:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 24:10
15 Խաչաձեւ Հղումներ  

«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,


Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնությամբ օրհնեցի՞ր»։


Ահա ծափ եմ զարկելու քո կատարած գործերի և քո մեջ կատարված արյունահեղության համար։


Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետև սուրը եկել-հասել է իմ ժողովրդի և Իսրայելի իշխանների վրա։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը հասել է իմ ժողովրդի վրա։ Ուստի ձեռքերով ծա՛փ զարկիր,


Պիտի ծանակի նրան և քարշ պիտի տա իր տեղից»։


որովհետև նրանք հացով և ջրով ընդառաջ չելան իսրայելացիներին, այլ վարձեցին Բաղաամ գուշակին՝ նրանց անիծելու համար, իսկ մեր Աստվածն անեծքը դարձրեց օրհնություն»։


որովհետև մեծապես պատվելու եմ քեզ, և ինչ էլ ասես, կանեմ քեզ համար։ Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին”»։


“Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից և ծածկել երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։ Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր նրանց, որպեսզի թերևս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից”»։


Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Թերևս կարողանանք կոտորել նրանցից ոմանց ու հալածել մեր երկրից։ Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնված է, և ինչ անիծում ես, անիծված է»։


Նա փռված պիտի հանգստանա առյուծի պես, և առյուծի կորյունի պես։ Ո՞վ կհամարձակվի զարթնեցնել նրան։ Թող օրհնվեն քեզ օրհնողները, և անիծվեն քեզ անիծողները»։


Արդ, փախի՛ր քո տեղը։ Ուզում էի պատվել քեզ, բայց Տերը շեղեց քեզ փառքից»։


Սակայն Տերը՝ քո Աստվածը, չկամեցավ լսել Բաղաամին, և Տերը՝ քո Աստվածը, անեծքը վերածեց օրհնության, քանի որ Տերը՝ քո Աստվածը, սիրեց քեզ։


Այս պատահեց երեք անգամ, և ամեն ինչ վերստին երկինք վերացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ