ԹՎԵՐ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։ |
Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Թող անմաքուր չդառնան իրենց հայրենակիցների մեջ՝ դիակի դիպչելով,
Ով դիպչի մեռած մարդու ու չմաքրվի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը։ Այդ մարդը թող վերանա Իսրայելի միջից։ Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանվեց նրա վրա, նա անմաքուր է, որովհետև նրա պղծությունը մնում է իր մեջ։
Մաքրե՛ք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»։
«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,
Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր առջև, ապա անմիջապես կպղծվի նրա ուխտյալ գլուխը. այդ օրն իսկ նա պետք է ածիլի իր գլուխն ու մաքրվի. յոթերորդ օրը նորից թող ածիլվի։
Սակայն գտնվեցին մարդիկ, որոնք պղծված էին՝ դիակի դիպած լինելով, և այդ օրը չկարողանալով Զատիկ անել՝ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ