Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։
Քահանան թող հրաման տա, որ տունը դատարկեն, մինչ քահանան կմտնի զննելու համար այդ տունը, որպեսզի տան մեջ գտնվող իրերն անմաքուր չհամարվեն։ Դրանից հետո թող քահանան մտնի տունն ստուգելու։