Մեր որդիների անդրանիկների փրկագին դիդրախմին և մեր անասունների առաջնածինները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, և մեր արջառների ու հոտերի առաջնածինները կբերենք մեր Աստծու տունը և կհանձնենք քահանաներին և ղևտացիներին, որոնք սպասավորում են Տիրոջ տանը։
ԹՎԵՐ 15:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ձեր առաջին խմորից Տիրոջը որպես հաս հաց կտանեք, այն կհատկացնեք Տիրոջը կալից ստացվածի հասի պես։ Այդպես էլ այն առանձնացրեք Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։ |
Մեր որդիների անդրանիկների փրկագին դիդրախմին և մեր անասունների առաջնածինները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, և մեր արջառների ու հոտերի առաջնածինները կբերենք մեր Աստծու տունը և կհանձնենք քահանաներին և ղևտացիներին, որոնք սպասավորում են Տիրոջ տանը։
Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։
Դրանք կարող եք մատուցել Տիրոջը՝ որպես բերքի երախայրիք, բայց զոհասեղանի վրա այն չայրեք իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Իսկ եթե երախայրիքը սուրբ է, սուրբ է նաև ամբողջ խմորը, և եթե արմատը սուրբ է, սուրբ են նաև ճյուղերը։
և դա կուտես Տիրոջ՝ քո Աստծու առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կմատուցես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպեսզի սովորես հավիտյանս երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։
Սրանք են, որ չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են. սրանք գնում են Գառան հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք ընտրվեցին մարդկանց միջից Աստծու և Գառան առաջ։