Ցորենի երախայրիքը և ծառերի բերքը, ինչպես նաև գինին ու ձեթը կբերենք քահանաներին՝ Աստծու տան գանձարան։ Ղևտացիներն էլ թող շրջեն և հավաքեն մեր երկրի ողջ տասանորդը։
դա թող հավիտենական օրենք լինի Ահարոնի և նրա որդիների վերաբերյալ՝ Իսրայելի որդիների համար, քանզի դա է նրանց բաժինը։ Եվ դա Իսրայելի որդիների՝ իրենց փրկության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք նվերը թող լինի։
Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։
Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։
«Խոսի՛ր ղևտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես ձեզ եմ տվել, դուք էլ դրանից պետք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մեկ տասներորդը։