Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 14:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 և դա կուտես Տիրոջ՝ քո Աստծու առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կմատուցես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպեսզի սովորես հավիտյանս երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 14:23
12 Խաչաձեւ Հղումներ  

Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։


Երկյուղով ծառայե՛ք Տիրոջը Եվ դողալով ցնծացե՛ք նրա առաջ,


Իրեն՝ Զորությունների Տիրո՛ջը, սրբացրե՛ք, թող ձեր վախը նա՛ լինի։


նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։


ձեր առաջին խմորից Տիրոջը որպես հաս հաց կտանեք, այն կհատկացնեք Տիրոջը կալից ստացվածի հասի պես։ Այդպես էլ այն առանձնացրեք


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


այլ այն տեղում, որը կընտրի Տերը՝ քո Աստվածը, քո ցեղերից մեկի տարածքում, այնտեղ կմատուցես քո ողջակեզները և այնտեղ կկատարես այն ամենը, ինչ այսօր հաղորդում եմ քեզ։


թե ինչպես կանգնեցիք դուք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև Քորեբում, հավաքույթի օրը, երբ Տերն ինձ ասաց. “Ժողովրդին հավաքի՛ր ինձ մոտ, և թող լսեն իմ պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի, այնքան ժամանակ, որքան ապրեն նրանք երկրի վրա, երկնչեն ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ