ԹՎԵՐ 14:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդ մարդիկ, որոնք չար համբավ տարածեցին այդ երկրի մասին, չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։ |
դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։
Եվ նրանք վախեցրին Իսրայելի որդիներին այն երկրով, որ հետախուզել էին՝ ասելով. «Այն երկիրը, ուր մենք գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։ Եվ ողջ ազգը, որ մենք տեսանք այնտեղ, հաղթանդամ մարդիկ են։
Թո՛ւյլ տուր ինձ՝ հարվածեմ մահվամբ և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հոր տունը անեմ մեծ ազգ ու ավելի բազմանդամ, քան այս»։
Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։
Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։
Ժողովուրդը, Մովսեսի դեմ գանգատվելով, ասում էր. «Ավելի լավ կլիներ, եթե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև կոտորվում էին մեր եղբայրները։
Էշդ ինձ տեսավ ու երեք անգամ մի կողմ քաշվեց, և եթե ինձնից չխուսափեր, հիմա ես քեզ սպանած կլինեի, իսկ դրան կենդանի կթողնեի»։
Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։
Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։