Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 13:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եվ նրանք վախեցրին Իսրայելի որդիներին այն երկրով, որ հետախուզել էին՝ ասելով. «Այն երկիրը, ուր մենք գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։ Եվ ողջ ազգը, որ մենք տեսանք այնտեղ, հաղթանդամ մարդիկ են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 13:32
11 Խաչաձեւ Հղումներ  

Գեթում դարձյալ պատերազմ եղավ։ Այդ ժամանակ Մաով անունով մի մարդ կար, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-վեց հատ էին՝ ընդամենը քսանչորս մատ։ Նա ծնվել էր Ռափայից


Դարձյալ պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար չափազանց մեծ մի մարդ, որը յուրաքանչյուր ձեռքին և ոտքին վեցական մատ ուներ, այսինքն՝ քսանչորս մատ։ Նա հսկաների ցեղից էր։


Նրանք տեսան Տիրոջ գործերն ու սքանչելիքները Անդունդի խորքերում.


Այնպես եմ անելու, որ մարդիկ՝ Իսրայելի իմ ժողովուրդը, տիրեն ձեզ։ Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր եք լինելու նրանց համար և այլևս անզավակ չեք մնալու նրանցից։


«Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու ամորհացիների երկիրը։


Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։


Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։


«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։


Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ