Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
ԹՎԵՐ 13:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։ |
Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
Ինչո՞ւ եք պղտորում Իսրայելի որդիների հոգին, այնպես անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տերը տալու է նրանց։
Նրանք հասան Ողկույզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով հեղաշրջեցին Իսրայելի որդիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տերը տվել էր նրանց։
Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։
«Լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր դու անցնում ես Հորդանան գետից այն կողմ՝ մտնելու ու ժառանգելու քեզանից մեծ ու հզոր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքներ,
Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին, իսկ ես շարունակեցի հետևել Տիրոջը՝ իմ Աստծուն։
Քո ծառան կգնա ու կմենամարտի այդ այլազգու դեմ»։ Սավուղը Դավթին ասաց. «Գուցե չկարողանաս կռվել այլազգու դեմ, քանի որ պատանի ես, իսկ նա մանկությունից ի վեր պատրաստվել է պատերազմող մարդ լինելու»։