Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով. "Այդ ժողովուրդը մեզանից մեծ և բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ են, և նրանց պարիսպները հասնում են մինչև երկինք. այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին"”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:28
20 Խաչաձեւ Հղումներ  

Քաղեբին տվեցին Քեբրոնը, ինչպես ասել էր Մովսեսը, և այնտեղից ժառանգեց Ենակի որդիների երեք քաղաքները և այնտեղից քշեց Ենակի երեք որդիներին։


Հեփոնեի որդի Քաղեբն այնտեղից բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսիին, Թոլմայիին և Աքիմանին՝ Ենակի զավակներին։


Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին, իսկ ես շարունակեցի հետևել Տիրոջը՝ իմ Աստծուն։


և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։


«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ


Ահա թե ինչու բոլոր ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։


Հուդան գնաց նաև Քեբրոնում բնակվող քանանացիների վրա, և Քեբրոնը դուրս եկավ նրա դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր)։ Ջարդեցին Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի ժառանգներին։


Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։


Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։


և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,


Ապա դպիրները թող շարունակեն և ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի”։


Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։


Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։


Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։


(Նրանցից առաջ այնտեղ բնակվում էին օմմինները՝ մի մեծ, բազմանդամ ու հզոր ազգ՝ նման Ենակի որդիներին։


«Իսկ եթե քո մտքում ասես. “Այդ ազգը մեզանից բազմամարդ է, ես ինչպե՞ս կարող եմ կոտորել նրանց”,


Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր և դրանով քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը պատնե՛շ կառուցիր, մինչև որ այդ քաղաքը հանձնվի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ