Տերը պատուհասեց թագավորին, և նա բորոտ դարձավ մինչև իր կյանքի վերջը։ Նա առանձին տան մեջ էր բնակվում։ Արքունի տան վրա իշխում և երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Հովաթամը։
ԹՎԵՐ 12:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր չէր ամաչի. ուրեմն յոթ օր նա թող արգելափակված պահվի բանակատեղիից դուրս, որից հետո կընդունվի»։ |
Տերը պատուհասեց թագավորին, և նա բորոտ դարձավ մինչև իր կյանքի վերջը։ Նա առանձին տան մեջ էր բնակվում։ Արքունի տան վրա իշխում և երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Հովաթամը։
Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է, բայց մաշկից խորը չի երևում, ու մազն էլ չի սպիտակել, այլ մուգ է, ապա քահանան ախտակրին յոթ օր պետք է մեկուսացնի։
Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։
ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։