ԹՎԵՐ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու դիմեց Տիրոջը. «Ինչո՞ւ ես ինձ՝ քո ծառային, չարչարում, Տե՜ր, ինչո՞ւ քո առջև շնորհք չգտա, և այս ժողովրդի ողջ բարկությունն իմ վրա թափեցիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչո՞ւ չարչարեցիր քո ծառային, ինչո՞ւ շնորհ չգտա քո առջև, և այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր։ |
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»։
Եվ Մովսեսը, դառնալով դեպի Տերը, ասաց. «Տե՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրև մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որևէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառվեց։
Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմություն են պատճառում, զորանում են, իսկ իմ վերքերն ահավոր են. ինչպե՞ս պիտի բժշկվեմ։ Ինձ համար եղավ անպետք ջուր, որին չի կարելի վստահել։
Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։
Մովսեսը լսեց իրենց վրանների դռանը խումբ-խումբ հավաքվածների լաց ու կոծը։ Տերը խիստ բարկացավ. Մովսեսը նույնպես վրդովվեց
Եթե այդպես պիտի վարվես ինձ հետ, ավելի լավ է սպանի՛ր ինձ, եթե արժանի եմ շնորհի և ողորմության, որպեսզի չտառապեմ»։
Մի կողմ թողած մյուս նեղությունները և դեռ այն, որ շարունակ ամբոխն ինձ վրա էր կուտակվում, ինչպես նաև բոլոր եկեղեցիների հոգսերը։
Ես միայնակ ինչպե՞ս կարող եմ կրել ձեր նեղսրտությունները, ձեր պահանջներն ու ձեր հակառակությունները։