Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Մովսեսը լսեց իրենց վրանների դռանը խումբ-խումբ հավաքվածների լաց ու կոծը։ Տերը խիստ բարկացավ. Մովսեսը նույնպես վրդովվեց

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Մովսեսը լսեց, որ ժողովուրդն իր տոհմերով՝ յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց էր լինում։ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց, և դա Մովսեսի աչքին վատ երևաց։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:10
19 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։


Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։


Թող նկուն լինես ու զրկվես քո ժառանգությունից, որ քեզ տվեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկության մեջ կրակ է վառվել և այն հավիտյան պիտի բորբոքվի»։


Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Ասաց, և հողմ ու մրրիկ ելան, Եվ բարձրացան նրա ալիքները։


Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։


և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։


Նրանք հեռացան Կորխի վրանի շրջակայքից, իսկ Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք ու երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռանը։


Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։


Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։


Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան իջնում էր նրա վրա։


ու դիմեց Տիրոջը. «Ինչո՞ւ ես ինձ՝ քո ծառային, չարչարում, Տե՜ր, ինչո՞ւ քո առջև շնորհք չգտա, և այս ժողովրդի ողջ բարկությունն իմ վրա թափեցիր։


Եվ Տերը բարկացավ նրանց վրա ու հեռացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ