Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 1:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց ղևտացիները՝ իրենց նահապետական տներով, Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։

Տես գլուխը



ԹՎԵՐ 1:47
12 Խաչաձեւ Հղումներ  

Ղևիի ու Բենիամինի ցեղերին նրանց մեջ չհաշվառեց, քանի որ արքայի հրամանը տհաճ էր Հովաբի համար։


Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։


Տերն խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։


Ղևտացիները, սակայն, նրանց հետ չհաշվառվվեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Այն օրը, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ, Ահարոնի որդիները սրանք էին.


Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց.


«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։


Տիրոջ հրամանի համաձայն՝ Մովսեսի ձեռքով նրանք հաշվառվեցին, և յուրաքանչյուրին տրվեց իր կատարելիք սպասավորությունն ու մատնանշվեց իր փոխադրելիքը։ Նրանք հաշվառվեցին ըստ Մովսեսին տրված Տիրոջ հրամանի։