Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։


որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։


Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։


Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։


Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։


Ես սիրում եմ ինձ սիրողներին. ով փնտրում է ինձ, շնորհ կգտնի։


Իսրայելի որդիների մեկ ամսականից սկսած արու անդրանիկների թիվը անուն առ անուն՝ 22,273։


Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 6,200։


Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 8,300, որոնք և պահպանելու են սրբարանը։


Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 7,500։


Բայց ղևտացիները՝ իրենց նահապետական տներով, Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին։


Եվ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց ըստ Տիրոջ խոսքի, այնպես, ինչպես նրանց հրամայել էր Տերը։


Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։


Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։


Քահանաները հաշվառված էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիները՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ