իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։
Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի ծովակողմ, դեպի արևելք, դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը։
Հովաբը Իսրայելի ժողովրդի մարդահամարի տվյալները հանձնեց Դավթին։ Ամբողջ Իսրայելում սուր գործածելու ունակ մեկ միլիոն հարյուր հազար մարդ կար, իսկ Հուդայում՝ չորս հարյուր հիսուն հազար մարդ։
Աբիան պատերազմի պատրաստվեց հզոր մարտիկներով՝ չորս հարյուր հազար զորեղ մարդկանցով։ Հերոբովամը նրա դեմ պատերազմի ելավ ութ հարյուր հազար հզոր, քաջազուն ռազմիկներով։
ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։