Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 1:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պետք է վճարեն։


ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։


Հովաբը մարդահամարի տվյալները հանձնեց արքային. Իսրայելն ուներ ութ հարյուր հազար սուսերակիր զինվոր, իսկ Հուդայի երկիրը՝ հինգ հարյուր հազար մարտիկ։


«Եթե մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնա. նրա վրա ոչ մի պարտականություն թող չդրվի, ազատ թող լինի մեկ տարի իր տան մեջ և ուրախացնի իր առած կնոջը։


Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։


Սրանք են կայանները Իսրայելի որդիների, որոնք Մովսեսի և Ահարոնի գլխավորությամբ իրենց զորքով դուրս ելան Եգիպտոսից։


“Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկան և ավելի մեծ տարիք ունեցող տղամարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, քանի որ ինձ չհետևեցին,


«Հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելի որդիներին՝ քսան տարեկան և ավելի մեծ, ըստ իրենց նահապետական տների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։


Իմ այս պատվիրանները կպահեք, քանի որ այդ օրը ձեր բանակը հանելու եմ եգիպտացիների երկրից։ Այդ օրը, իբրև հավիտենական օրենք, կնշեք սերնդեսերունդ։


Հարյուր տաղանդ արծաթ ձուլվեց խորանի հարյուր խոյակների և վարագույրի խոյակների համար.


Ռուբենի ու Գադի որդիների և Մանասեի կես ցեղի զորավոր մարդիկ, որոնք սովոր էին պատերազմի, վահաններ ու սրեր ունեին և աղեղներ էին լարում. քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն՝ պատերազմի պատրաստ մարտիկներ էին։


Ամասիան հավաքեց Հուդայի տան մարդկանց և նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարյուրապետներ նշանակեց Հուդայի ամբողջ երկրում ու Երուսաղեմում։ Նա քսան և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշվառում կատարեց և տեսավ, որ նրանք նիզակ ու ասպար բռնելու ընդունակ երեք հարյուր հազար զորավոր պատերազմողներ են։


«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։


քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կատարելու են բոլոր գործերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ