Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։
ԹՎԵՐ 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Հաշվառե՛ք Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։ |
Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։
«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։
Մարդկանցից հավաքված արծաթե նվերները կշռում էին հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի. մարդագլուխը՝ կես սիկղ՝ ըստ սրբարանի սակագնի։ Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, որոնք անցնում էին մարդահամարով, վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։
և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։