Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 38:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Մարդկանցից հավաքված արծաթե նվերները կշռում էին հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի. մարդագլուխը՝ կես սիկղ՝ ըստ սրբարանի սակագնի։ Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, որոնք անցնում էին մարդահամարով, վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Մարդահամարով ժողովրդից հավաքված արծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի.

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:25
5 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին.


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։


Իսրայելի որդիներից կվերցնես Տիրոջ հասանելիք արծաթը և այն կհատկացնես Վկայության խորանի սպասավորությանը։ Դա Տիրոջ առաջ հիշատակ կլինի Իսրայելի որդիների համար՝ որպես քավություն նրանց»։


«Հաշվառե՛ք Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ։


«Հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելի որդիներին՝ քսան տարեկան և ավելի մեծ, ըստ իրենց նահապետական տների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ