Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 38:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հարյուր տաղանդ արծաթ ձուլվեց խորանի հարյուր խոյակների և վարագույրի խոյակների համար.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 մարդագլուխ՝ կես սիկղ, այսինքն՝ սրբարանի սիկղի հետ համեմատած՝ սիկղի կեսը քսան տարեկան և ավելի ամեն մարդու համար, որ անցնում էր մարդահամարից, այսինքն՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդուց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։


Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։


հարյուր տաղանդ՝ հարյուր խոյակի համար. մեկ տաղանդ՝ ամեն մի խոյակի համար։


«Հաշվառե՛ք Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ։


Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։


Հաշվառման ենթարկվածների ընդհանուր թիվը՝ 603,650 հոգի։


Այս է Իսրայելի որդիների հաշվառումը՝ ըստ իրենց նահապետական տների, բանակների ամբողջական հաշվառումով, իրենց զորախմբերով հանդերձ՝ 603,650 մարդ։


«Հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելի որդիներին՝ քսան տարեկան և ավելի մեծ, ըստ իրենց նահապետական տների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։


Իսրայելի որդիների ընդհանուր թիվը եղավ 601,730։


Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս»,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ