ԶԱՔԱՐԻԱ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար Տերը կժառանգի այն և ծովը կնետի նրա զորությունը, և նա հրով կոչնչանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը, և նա կրակով պիտի սպառվի։ |
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա, դու, որ սարսեցնում էիր թագավորներին։ Զորությունների Տերը Քանանի մասին հրամայեց կործանել նրա հզորությունը։
ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։
Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։
Քո մեղքերի առատությամբ և առևտրիդ խարդախությամբ պղծել ես սրբություններդ։ Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ այրելու է քեզ. քո երկրում՝ բոլոր ականատեսների առաջ, քեզ մոխրի եմ վերածելու։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։
Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։