ԶԱՔԱՐԻԱ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ աշտանակ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։ |
Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
Պատրաստեց տասը ոսկե աշտանակներ ըստ պատվիրված օրինակի և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։
քանի դեռ արծաթի լարը չի խզվել, և չի քանդվել ոսկի մանյակը, մինչ սափորը չի փշրվել աղբյուրի մոտ, և չի կոտրվել ջրհորի անիվը։
Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաև ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնության պատճառով չի ուտվում»։
Դահճապետն առավ նաև կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. որը ոսկի էր, վերցրեց իբրև ոսկի, որն արծաթ էր՝ իբրև արծաթ։
Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։
Եվ ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ ես տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։
Դարձա ձայնի կողմը՝ տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ ահա շրջվեցի ու տեսա յոթ ոսկե ճրագակալներ,
Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։
Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։