Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 24:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաև ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնության պատճառով չի ուտվում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 24:3
10 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։


և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ աշտանակ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա,


Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։


(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։


Եվ ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ ես տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։


Տերը, խոսքն ուղղելով Երեմիային, ասաց.


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես նրանց մեջ ուղարկում եմ սով, սուր և մահ։ Նրանց պիտի դարձնեմ գարշ ու ժանտ թզի պես, որ իր դառնության պատճառով չի ուտվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ