Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Պատրաստեց տասը ոսկե աշտանակներ ըստ պատվիրված օրինակի և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նա պատրաստեց տասը ոսկե աշտանակներ՝ ըստ սահմանված օրինակի, և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:7
13 Խաչաձեւ Հղումներ  

մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,


Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։


և դրա այն օրինակը, որ ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբությունների պահեստի համար։


Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։


նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։


Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։


աշտանակների ու ճրագների,


Հինգ պատվանդանները տեղադրեց տաճարի աջ կողմում, մյուս հինգը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։


Նրան տվեց նաև ոսկե ու արծաթե անոթների,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ