Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԶԱՔԱՐԻԱ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։

Տես գլուխը



ԶԱՔԱՐԻԱ 12:3
31 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։


Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։


Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։


քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ, և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝ մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։


Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։


կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։


Այն օրը Երուսաղեմում սուգը կսաստկանա դաշտում կտրտված նռնենիների սգի նման,


Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- կհարվածեմ բոլոր երիվարներին խուճապով և նրա հեծյալներին՝ հիմարությամբ, բայց կբացեմ իմ աչքերը Հուդայի տան վրա և ազգերի բոլոր երիվարներին կհարվածեմ կուրությամբ։


Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։


Այն օրը Դավթի տան համար ամենուրեք բաց կլինի՝ փոփոխման ու ցողման համար։


Եվ այն օրը Տիրոջից մեծ վախ կլինի նրանց վրա, և յուրաքանչյուրն իր ընկերոջ ձեռքից կբռնի և իր ձեռքը կխառնվի իր ընկերոջ ձեռքին։


Եվ կլինի, որ այն օրը լույս չի լինի, բայց ցուրտ ու սառը


Ով այդ քարի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան ցրիվ կտա»։


Ով այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա ընկնի, կճզմի նրան»։


Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.