«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։
ԶԱՔԱՐԻԱ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողբա՛, ո՛վ մայրի, որովհետև ընկել է եղևնին, որովհետև փառավորները կործանվեցին. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև անանցանելի անտառը կտրվեց։ |
«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։
Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,
Նրանք գերեզման իջան նրա հետ՝ սրից խոցվածներով հանդերձ։ Իսկ նրա զավակները, որ բնակություն էին հաստատել նրա հովանու ներքո, զրկվելով իրենց կյանքից, բնաջնջվեցին։
«Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոնը և հույսները դրել են Սամարիայի լեռան վրա։ Հավաքեցին ազգերի իշխաններին և մտան նրանց մեջ, ո՛վ Իսրայելի տուն։
Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։