Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Լսե՛ք ողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 11:3
34 Խաչաձեւ Հղումներ  

Ահա իբրև առյուծ՝ Հորդանան գետի հորձանքներից դուրս պիտի գա դեպի Եթամա վայրը, որպեսզի արագորեն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դեմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի ինձ հակառակ»։


Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,


Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։


Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։


Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն, որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա. և ինչպես դառնացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա, քանի որ գերեվարվեցին նրանից։


Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։


ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։


Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։


Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։


Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։


Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։


Ասա՛. “Ի՞նչ եղավ քո մայրն առյուծների մեջ, ո՜վ կորյուն. առյուծների մեջ բազմացրեց իր կորյուններին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ