Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։ Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։
ԶԱՔԱՐԻԱ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։ |
Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։ Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։
Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,
Եվ ասացի. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ՝ ի՛նչ են դրանք»։
Եվ դարձավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ և արթնացրեց ինձ, ինչպես երբ մարդ արթնանում է իր քնից,
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։