Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
Եփեսացիներին 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ եկավ, խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռավորներիդ, և խաղաղություն ավետարանեց մոտ գտնվողներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եկավ, խաղաղություն ավետարանեց և՛ ձեզ, որ հեռու էիք նրանից, և՛ ձեզ, որ մոտ էիք նրան, |
Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։
Եվ կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները՝ Երուսաղեմից. կփշրվի պատերազմող աղեղը, և ազգերի միջից՝ բազմությունն ու խաղաղությունը. կտիրի ջրերին՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։
Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։
Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը ու չի փնտրի փութով, մինչև գտնի։
Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։
Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու.
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։
Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որին Աստված այդքան մոտ է, ինչպես մեզ Տերը՝ մեր Աստվածը, ամեն ինչում, երբ դիմում ենք իրեն։