Եբրայեցիներին 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ՝ ասելով, թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ» (Սաղ. 94(95).7-11)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի, որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» (Սաղ. 95.7-11)։ |
Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորում. դուք վաղը վերադարձե՛ք և գնացե՛ք անապատով՝ Կարմիր ծով տանող ճանապարհով»։
Ես՝ Տերս, ասացի, մի՞թե այդպես չեմ վարվելու իմ վրա ելած այս չար ժողովրդի նկատմամբ։ Այս անապատում պիտի հյուծվեն և այստեղ էլ պիտի մեռնեն”»։
Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։
Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց. «Ինչպես երդվեցի իմ բարկության մեջ ասելով, թե՝ “Չպիտի մտնեն իմ հանգստի մեջ”» (Սաղ. 94(95).11), թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։