Եբրայեցիներին 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև, եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, |
Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին դադարել ուտելուց, Տերը զայրացավ ժողովրդի վրա ու մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց։
Տերը ժողովրդին թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում էին մարդկանց. Իսրայելի որդիներից շատերը մեռան։
Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով չլսի Տիրոջը՝ քո Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի։ Դրանով դու չարը կվերացնես Իսրայելի միջից,
Եթե քո մեջ, քո քաղաքներից մեկում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, գտնվի մի այր կամ կին, որը չար գործ անի Տիրոջ՝ քո Աստծու առջև, դրժի նրա ուխտը,
ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կբերես ձեր քաղաքի դռների մոտ, և քարկոծելով կսպանեք նրանց։
«Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Իմ խոսքը թող ընդունվի անձրևի նման, և պատգամները թող իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ,
Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։
Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ։
կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը. որովհետև, աչքերը հառած, վարձատրության էր սպասում։
Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,
Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։
Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։