Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 17:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կբերես ձեր քաղաքի դռների մոտ, և քարկոծելով կսպանեք նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 այն ժամանակ այդ չար գործը կատարած տղամարդուն կամ կնոջը բերել կտաս քո քաղաքի դռներից դուրս, քարերով քարկոծել կտաս այդ տղամարդուն կամ կնոջը, որ նա մեռնի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 17:5
13 Խաչաձեւ Հղումներ  

«Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։


Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց


Տիրոջ անունը տվողը թող մահապատժի ենթարկվի։ Ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Տիրոջ անունը տվողը, պանդուխտ լինի նա թե բնիկ, մահապատժի թող ենթարկվի։


ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։


ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։


Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։


Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,


ու հանձնարարել քեզ, ապա խստորեն հարցուփորձ կանես, և եթե իրոք այդպիսի բան եղել է, և այդ պղծությունը կատարվել է Իսրայելի մեջ,


Ով կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկվի։ Զո՛հ մատուցեք միայն Տիրոջը։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին, նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։


Հովասն իր դեմ ելած մարդկանց ասաց. «Այժմ դո՞ւք պետք է պաշտպանեք Բահաղի դատը, և կամ դո՞ւք պետք է փրկեք նրան։ Ով որ նրան վնասել է, կմեռնի մինչև առավոտ։ Եթե նա Աստված է, թող ինքը լուծի իր վրեժը, քանի որ կործանել են իր զոհասեղանը»։


թող այն մեծ անօրենություն դիտվի ինձ համար, որ սուտ եմ եղել Բարձրյալ Տիրոջ առջև։ Ուժ, կարողություն, խելք, իմաստություն Նրանից են լոկ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ