Եբրայեցիներին 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. |
իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։
Ուշադրությամբ լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տե՛ր, ու ես խրատվեցի, բայց չսովորեցի, ինչպես մատաղահասակ երինջ։ Դարձրո՛ւ ինձ, և ես կդառնամ, քանզի դու Տերը՝ իմ Աստվածն ես։
Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։
Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։