Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Եբրայեցիներին 11:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդ, էլ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի՝ պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, |
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։
Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։
Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք, եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե այս աշխարհը բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե գրված լինեին։
Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։
Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։
Արդ ի՞նչ ասենք, Օրենքը մե՞ղք է։ Քա՛վ լիցի։ Բայց մեղքը չէի ճանաչի, եթե ոչ Օրենքի միջոցով, և ցանկությունը չէի ճանաչի, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։
Եղբայրնե՛ր, որպես չարչարանքների և համբերության օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք քարոզեցին Տիրոջ անունով։
քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները։
Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց,
Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։
Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և կփրկես Իսրայելը մադիանացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։
և նա հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից՝ Զորությունների Աստծուց խնդրեցի սրան»։
Տերն առաքեց Հերոբովաղին, Բարակին, Հեփթայեին ու Սամփսոնին և ձեզ փրկեց շրջակա թշնամիների ձեռքից, ու դուք բնակվեցիք ապահովության մեջ։
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։
Սամուելը ձիթայուղով լի եղջյուրն առավ և իր եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա։ Սամուելը վեր կացավ ու գնաց Արիմաթեմ։
Դավիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրա ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով, Իսրայելի, որին դու այսօր նախատեցիր։
Եվ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջև, գնացին Արիմաթեմ, իրենց տունը։ Մանուկ Սամուելը Հեղի քահանայի մոտ Տիրոջն էր ծառայում։