Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկությունն անչափ բորբոքվեցին մեզ վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սակայն դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վրա անչափ բարկացար։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:22
13 Խաչաձեւ Հղումներ  

Քո զգեստներից ու փղոսկրյա տաճարներից Զմուռս, ստաշխ և կասիա է բուրում,


Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։


Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Ասափի օրհներգության սաղմոսը


Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, մինչև ե՞րբ պիտի բարկանաս Քո ծառաների աղոթքների վրա։


Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմն անապատ դարձավ ու անեծքի մատնվեց։


Մի՞թե իսպառ երես թեքեցիր Հուդայից, կամ նրանից բոլորովին հեռացա՞վ քո հոգին. ինչո՞ւ այնպես հարվածեցիր մեզ, որ բժշկություն չլինի մեզ համար։ Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարվեց, սպասեցինք բժշկության ժամին, բայց ահա խռովություն եղավ։


Խոտան արծա՛թ կոչեք նրանց, որովհետև Տերը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հուդայի երկիր։


«Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետև Տերը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում։


այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։


Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Նրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”։


Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր “Ողորմություն չգտած” [𝕸 Լո-Ռուխամա], որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը, այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։