«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ հետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մեկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հավասար չէի համարի շներին իմ հովվական։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծերերն այլևս չէին նստում դարպասների մոտ, իսկ ընտրյալ մարդիկ դադարեցին օրհնություններ երգելուց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծերերը դադարեցին դարպասի մոտ նստելուց, երիտասարդները՝ իրենց երգելուց։ |
«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ հետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մեկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հավասար չէի համարի շներին իմ հովվական։
քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։
Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։
Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։
Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երեցներն այստեղ՝ քաղաքում, մեռան. կերակուր փնտրեցին կենդանի մնալու համար, սակայն չգտնվեց։
Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։
Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։
Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։
«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,
Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների և փողհարների ու թմբկի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ,