Սողոմոնը ողջ Իսրայելի ժողովրդի ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև, ձեռքերը երկինք տարածեց
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստված, բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիոնը մեկնում է իր ձեռքը, բայց նրան մխիթարող չկա։ Տերը սահմանել էր Հակոբի մասին, որ նրա հարևանները նրա հակառակորդները լինեն. Երուսաղեմն անմաքուր եղավ նրանց մեջ։ |
Սողոմոնը ողջ Իսրայելի ժողովրդի ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև, ձեռքերը երկինք տարածեց
և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,
Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ, նրա շուրջը բանակ դրեց և շուրջանակի պատնեշ կառուցեց։
Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից
Մի՞թե իմ ժառանգությունն ինձ համար բորենու որջ է լինելու կամ այն շրջապատող քարանձա՞վ. շրջե՛ք, հավաքե՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։
Ո՞վ կխնայի քեզ, Երուսաղե՛մ, կամ ո՞վ կտրտմի քեզ համար, և կամ ո՞վ կդառնա դեպի քեզ՝ հարցնելու քո խաղաղության մասին,
նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։
Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։
Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։
Հովիվներն իրենց հոտերով նրա մոտ են գալու և իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, յուրաքանչյուրը հովվելու է իր ձեռքով։
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։
Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երեցներն այստեղ՝ քաղաքում, մեռան. կերակուր փնտրեցին կենդանի մնալու համար, սակայն չգտնվեց։
Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։
Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։
Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։
Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։
«Հեռո՛ւ կացեք, պի՛ղծ անվանեք նրանց, հեռո՛ւ մնացեք, հեռո՛ւ մնացեք, մի՛ մոտեցեք»։ Եվ նրանք շարժվեցին ու բարկացած հեռացան։ «Ասե՛ք հեթանոսներին, որ նրանք այլևս չշարունակեն ապրել նրանց մեջ»։
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, սակայն այն պղծեց իր ընթացքով, իր կուռքերով ու իր պիղծ արարքներով՝ դաշտանի պղծության նման. նրա ընթացքն իմ առաջ է եղել։