և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։
ԵՐԵՄԻԱ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ ժողովրդի դստեր վերքն ինձ խորտակեց, խավարեցի տարակուսանքի մեջ, հալումաշ եղա, ինչպես ծննդկանը՝ երկունքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։ |
և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։
Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։
«Սուգ մտավ Հուդայի երկիր, նրա դռները մնացին թափուր, խավարեցին երկրի վրա, և Երուսաղեմի աղաղակը բարձրացավ։
Իսկ ես քո հետևից գալով չհոգնեցի և մարդու օրվան չցանկացա։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայությամբ։
Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։