Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 8:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Իմ ժողովրդի դստեր վերքն ինձ խորտակեց, խավարեցի տարակուսանքի մեջ, հալումաշ եղա, ինչպես ծննդկանը՝ երկունքից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 8:21
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց այս խո՛սքն ասա. «Թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ արտասուք թափեն և բնավ չդադարեն, որովհետև խոր վերքով վիրավորեց, և մի անդարմանելի վերքով հարվածվել է իմ ժողովրդի կույս դուստրը։


Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։


Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։


«Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։


Որովա՜յնս, որովա՜յնս, մինչև սրտիս պատերը ցավ եմ զգում, իմ սիրտը խռովվում է իմ ներսում. ես չեմ կարող լռել, որովհետև փողի ձայնը և պատերազմի աղաղակն եմ լսել։


Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա


Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։


և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։


Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։


Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։


Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ