Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։
Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։
Նրանց հետապնդեցին քաղդեացիների զորքերը և Երիքովի դաշտում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսավ։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։
Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։