Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Նրանց հետապնդեցին քաղդեացիների զորքերը և Երիքովի դաշտում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:5
26 Խաչաձեւ Հղումներ  

Եմաթի արքա Թովուն, լսելով, որ Դավիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զորքերին,


Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։


Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։


Բռնեցին թագավորին ու բերեցին Բաբելոնի արքայի մոտ՝ Ռեբղաթա, և արքան նրա դատաստանն արեց։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերյալներդ խստորեն կալանավորված են, քո հզորները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մեջ են։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։


Իսկ եթե չգնաս բաբելացիների արքայի իշխանների մոտ, այս քաղաքը կմատնվի քաղդեացիների ձեռքը, դա հրով կայրեն, և դու նրանց ձեռքից չես փրկվի»։


Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդեացիների մոտ, և դու էլ նրանց ձեռքից չես փրկվելու, որովհետև բաբելացիների թագավորի ձեռքով պիտի բռնվես, իսկ այս քաղաքը պիտի այրվի հրով”»։


Լրության ոգին նրանցից գալու է դեպի ինձ. այսուհետև ես էլ նրանց հետ իմ դատաստաններով եմ խոսելու”»։


Այսպես է ասում Տերը. «Ահա ես եգիպտացիների արքա Վափառ փարավոնին կհանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ Սեդեկիա արքային տվեցի իր թշնամու և իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։


«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։


Հուդան մատնվեց գերության, բազում տառապանքների, նեղության, ստրկության ու ծառայության. նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ. թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։


Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։


Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։


Ահեղ ու երևելի է. նրա դատաստանն իրենից կլինի, և իր տեսիլքն իրենից կելնի։


Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։


Կռվի պատրաստ քառասուն հազար սպառազինյալներ անցան Տիրոջ առջևով՝ պատերազմելու Երիքով քաղաքի դեմ։


Այնտեղ իջևանեցին Իսրայելի որդիները։ Իսրայելի որդիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում ամսվա տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Զատիկ արեցին։


նա թողեց այլազգիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ