Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրա և գրքի մեջ, որպեսզի դա պահպանվի իր ժամանակի համար և հավիտյանս հավիտենից,
ԵՐԵՄԻԱ 51:60 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեմիան մի մատյանի մեջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ Բաբելոնի մասին գրված այս բոլոր բաները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։ |
Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրա և գրքի մեջ, որպեսզի դա պահպանվի իր ժամանակի համար և հավիտյանս հավիտենից,
Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։
Այսպես է ասում Տերը. «Ահա ես Բաբելոնի վրա և նրա բնակիչների վրա պիտի բերեմ զայրույթով լցված մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ։
ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։