Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:60 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

60 Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

60 Երեմիան մի մատյանի մեջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ Բաբելոնի մասին գրված այս բոլոր բաները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:60
11 Խաչաձեւ Հղումներ  

«Արդ, գնա՛, նրանց առաջ գրի՛ր այս մի տախտակի վրա, արձանագրի՛ր մի գրքի մեջ, և դա թող մնա որպես հավիտենական վկայություն գալիք օրվա համար»։


Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։


Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։


Եվ Երեմիան ասաց Սարայիային. «Երբ Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, որ կարդաս այս բոլոր խոսքերը,


«Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր գիրքը մինչև վախճանի ժամանակը. շատերը պիտի թափառեն, և գիտությունը պիտի շատանա»։


որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։


Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա, և ինչ որ նրանից հետո լինելու է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ