Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 51:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինչպե՜ս պարտության մատնվեցիր, ո՛վ Սիսակ, ինչպե՜ս որսի պես բռնվեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպե՜ս Բաբելոնն ամայացավ հանուր ազգերի մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 51:41
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ով անցնի այս բարձրաշեն տան կողքով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այս բանն արեց այս երկրին ու այս տանը”։


Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։


Ու այս ողբը պիտի երգես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. «Ինչպե՜ս ընկավ բռնակալը, և լռեց ահաբեկողը։


նաև հյուսիս-արևելքի բոլոր թագավորներին՝ մերձավոր կամ հեռավոր, յուրաքանչյուրին իր եղբոր հետ, ինչպես և երկրի բոլոր թագավորներին, որոնք կան աշխարհի երեսին։ Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսաքի թագավորը։


Ինչպե՞ս է, որ նա չխնայեց իմ քաղաքը, այն ավանը, որը ես սիրեցի։


Ինչպե՜ս խորտակվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, ինչպե՜ս Բաբելոնը ազգերի մեջ ամայի դարձավ։


որովհետև Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցվի, նրա բոթը պիտի լսվի ազգերի մեջ։


Բաբելոնը բլուրների պիտի վերածվի, վիշապների բնակավայրի, ավերածության ու ծաղրանքի, բնակելի չպիտի լինի։


Տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, և նրանց թագավորները խիստ սարսափեցին, երեսներն արցունքով ողողեցին։


Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։