Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 որովհետև Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցվի, նրա բոթը պիտի լսվի ազգերի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ազգերի մեջ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:46
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրա կործանման ձայնից երկիրը ցնցվեց, քո բոթը հասավ Կարմիր ծով, լսվեց քո աղաղակը։


Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։


Կղզիներն են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիներն են խռովվելու քո անկումից”։


Քեզ համար տրտմելու են բազմաթիվ ազգեր, իսկ նրանց թագավորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց. քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանմանը”։


Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։


Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։


Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։


Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։


ավերածության ենթարկելու համար բաբելացիների երկիրը, որպեսզի այնտեղ բնակություն չլինի։


«Բոթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է քաղդեացիների երկրում,


Աղաղակիդ ձայնից քո նավավարները խիստ սարսափելու են


Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ