ԵՐԵՄԻԱ 50:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը բաց արեց իր պահոցը և հանեց իր բարկության զենքերը, քանզի Զորությունների Տերն անելիք ունի քաղդեացիների երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։ |
Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։
Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։
«Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զենքերդ, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քո միջից վերացնեմ թագավորներին,
Ահա ես քո դեմ եմ, ո՛վ դու կործանիչ լեռ,- ասում է Տերը,- դու, որ կործանում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրա եմ երկարելու և քեզ ժայռերից ներքև եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձված լեռան։
քանզի Տերն ավերեց Բաբելոնը և այնտեղից չքացրեց նրա բարձր ձայնը՝ նրա ալիքների գոչյունը, կարծես բազում ջրեր ձայնեցին նրա կործանման մասին։
Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։
Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։